ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Թեհրանի հետ բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին՝ հնարավոր է՝ կրկին Իսլամաբադում: Դոնալդ Թրամփի խոսքով՝ հակված են երկխոսելու: «Իմ գնահատմամբ՝ Իրանի դեմ գործողությունը մոտ է ավարտին, բայց դեռ կանգ չենք առել»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսորեն է տրամադրված և մտադիր է շարունակել Իսլամական Հանրապետության հետ բանակցությունները: Նրա խոսքով՝ ցանկանում են լուրջ գործարք կնքել, որը կենթադրի նաև տնտեսական հարաբերությունների կարգավորում:
Դիվանագիտական գործընթացներին զուգահեռ՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է իրանական նավահանգիստներն ամբողջությամբ շրջափակելու մասին: «ԱՄՆ-ն կտրել է Իրանը միջազգային ծովային առևտրից, որը կազմում է Իսլամական Հանրապետության տնտեսության մոտ 90%-ը»,- ասված է հրամանատարության հայտարարության մեջ։ Նշվում է, որ վերջին ժամերին ոչ մի նավ չի խախտել ամերիկյան շրջափակումը: Թեև ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ Հորմուզի նեղուցով անցել է առնվազն 20 նավ, այդ թվում՝ չինական ընկերության պատկանող:
Մանրամասները՝ տեսաշարում: