Չորեքշաբթի՝ ապրիլի 15-ին, Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ քաղաքի միջնակարգ դպրոցում կրակոց է տեղի ունեցել։ Զոհվել է չորս մարդ՝ մեկ ուսուցիչ և երեք աշակերտ։ Քսան մարդ վիրավորվել է, նրանցից չորսը գտնվում են ծանր վիճակում, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Քահրամանմարաշի նահանգապետը ճշտել է, որ աշակերտներից մեկը կրակ է բացել երկու դասարանում, ապա ինքնասպան է եղել։ Ըստ տեղեկությունների՝ երիտասարդը դպրոց է եկել հորը՝ թոշակառու ոստիկանին պատկանող հինգ հրազենով: Հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։
Երկու օրվա ընթացքում սա նման երկրորդ դեպքն է Թուրքիայում: Ապրիլի 14-ին կրակոց է տեղի ունեցել նաև երկրի հարավարևելյան Սիվերեկ քաղաքի ուսումնարանում, ինչի հետևանքով վիրավորվել է 16 մարդ։ Հարձակվողը՝ նույն ուսումնական հաստատության նախկին աշակերտը, ինքնասպան է եղել, երբ ոստիկանությունը փորձել է նրան ձերբակալել։