«Արշիլ Գորկի. Նյու Յորք - Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։ Այդ մասին տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարությունը ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» (1944 թ․) գրաֆիկական աշխատանքը, ինչը կարևոր ներդրում է ազգային հավաքածուի համալրման գործում»,- նշել է նա: