Ապրիլի 13-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հյուրընկալել է Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախկին նախարար Սթիվեն Գիլբոյին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Քննարկվել են 2026թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։
Ընդգծելով COP17 համաժողովի հաջող կազմակերպման կարևորությունը՝ զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցերին։