Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական շարունակվող պատերազմի ֆոնին, «Ռոսատոմը» Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ անցկացնում է Իրանի Բուշերի ատոմակայանի աշխատակիցների «վերջնական ռոտացիա»։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա խոսքով՝ «Ռոսատոմի» 108 աշխատակից լքում է ատոմակայանը՝ ուղևորվելով Սպահան։ Տեղում մնում է քսան ռուս մասնագետ, որոնք պատասխանատու են սարքավորումների անվտանգության համար։
Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, Իրանի իշխանությունները և պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ արկը հարվածել է Բուշերի ատոմակայանի հարակից տարածքին, հարվածի հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակից Իրանի քաղաքացի։ Բացի դրանից՝ բեկորները և պայթյունի ալիքը վնասել են ատոմակայանի տարածքում գտնվող շենքերից մեկը, սակայն էլեկտրակայանի հիմնական մասերը չեն վնասվել՝ հաղորդում է Իրանի պետական լրատվական IRNA գործակալությունը։
Իր հերթին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտնել է, որ միջադեպի մասին ծանուցում է ստացել Իրանի իշխանություններից։ Կասկածելի հարձակումից հետո ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։