«Հըզբոլլահը» դեմ է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցություններին՝ դրանք համարելով անօգուտ՝ հայտարարել է խմբավորման առաջնորդ Նաիմ Քասեմը։
Նրա խոսքով՝ բանակցությունների նպատակը «Հըզբոլլահին» զինաթափելն է։ Հետևաբար նա կոչ է արել Լիբանանի իշխանություններին՝ հրաժարվել Իսրայելի հետ շփումներից։
«Ոչ ոք իրավունք չունի Լիբանանին պարտադրել նման մոտեցում՝ առանց մեր երկրում կողմերի միջև ներքին համաձայնության։ Այս պահին նման համաձայնություն չկա»,- ընդգծել է նա և հավելել, որ խմբավորումը չի հանձնվի և կշարունակի արձագանքել Իսրայելի հարվածներին։
Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները նախատեսված են երեքշաբթի Վաշինգտոնում։