Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը «Հըզբոլլահի» դեմ ռազմական գործողությունների ուժեղացման ֆոնին դիմել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին:
Նրա խոսքով՝ Բեյրութը չի կատարում Իրանի կողմից աջակցվող խմբավորմանը զինաթափելու պարտավորությունը, ինչպես նախատեսված է հրադադարի մասին համաձայնագրով:
«Գործեք և քայլեր ձեռնարկեք, նախքան մենք ստիպված կլինենք ավելին անել: Մենք թույլ չենք տա հարձակումներ մեր բնակավայրերի և մեր զինվորների վրա»,- ասել է Կացը:
Նրա խոսքով՝ բախման դեպքում Լիբանանը պատասխանատվություն կկրի։ Ընդ որում, նա հավելել է, որ Իսրայելը Լիբանանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի: