ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ իրեն չի հետաքրքրում, թե երբ Իրանը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ: «Ինձ համար միևնույն է՝ նրանք կվերադառնան, թե ոչ, - նշել է Դոնալդ Թրամփը, - Եթե նրանք չվերադառնան, ինձ համար ընդունելի կլինի»։ «Իրանը միջուկային զենք չի ունենալու»,- ասել է Միացյալ նահանգների նախագահը: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Թեհրանը բարեխղճորեն մասնակցել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, բայց հանդիպել է մաքսիմալիզմի։ Թեմայի շարունակությունը և միջազգային անցուդարձի այլ նորություններ՝ տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան