Փետրվարի 15-ին օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Խարբերդի իր ամառանոցից գողություն է կատարվել։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը մեկնել ու պարզել էր, որ կոտրել էին Նոր Խարբերդում գտնվող տան դուռն ու պատուհանը, հափշտակել անվադողեր՝ անվահեծերով։ Տուժողին պատճառվել էր մոտ 1500 դոլարի վնաս։
ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողացած անվահեծերը գտնվում են Արարատի մարզի Զորակ գյուղի մի բնակչի տանը, որի տերն, ըստ նախնական տվյալների, զբաղվում է անվահեծերի առևտրով։ Պարզվել է նաև, որ անհայտ անձինք մոտեցել են Զորակ գյուղի բնակչին և հափշտակված անվահեծերը փոխարինել այլ անվահեծերով։
Ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դրանք գողացել են Նոր Խարբերդի բնակիչ 33-ամյա և Սարի թաղի բնակիչ 21-ամյա երկու երիտասարդներ։
Մարտի 25-ի առավոտյան 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է Նոր Խարբերդում, ձերբակալվել և իր վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել Շենգավիթի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ 21-ամյա սարիթաղցուն հայտնաբերելու ուղղությամբ։