Իրանի պատվիրակությունը ժամանել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
Պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, կազմում են անվտանգության, քաղաքական, ռազմական, տնտեսական և իրավական հարցերի կոմիտեների ներկայացուցիչներ: Բանակցություններին կմասնակցեն նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, Իսլամական Հանրապետության պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին, խորհրդարանի անդամներ:
«Եթե մյուս կողմն ընդունի Իրանի նախապայմանները բանակցություններ սկսելու համար, ապա դրանք կմեկնարկեն», - ընդգծել է գործակալությունը։
Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իսլամաբադում բանակցությունները, ինչպես սպասվում է, կկայանան շաբաթ՝ ապրիլի 11-ին։ Սակայն, աղբյուրը հայտնել է, որ հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն կատարի Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու իր խոստումները։