ԿԸՀ նախագահը խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում ներկայացրել է կառույցի 2024-2025 թվականների գործունեության մասին հաղորդումը: Անդրադառնալով առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը՝ Վահագն Հովակիմյանը նշել է, որ 300 և ավելի ընտրող ունեցող բոլոր տեղամասերից կապահովվի ուղիղ հեռարձակում: Պատգամավորների հարցերն առնչվել են արտերկրում բնակվող և ընտրություններին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիների քվեարկելու հնարավորություններին, ընտրողների թվի նվազմանը և այլն: Հանձնաժողովի նիստում այլ նախագծեր ևս քննարկվել են:
Հեղինակ՝ Վադուհի Արզումանյան