Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը հենացատկում գերազանց արդյունք է գրանցել:
Արթուրը ստացել է 14.583 գնահատականը և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ:
Աշխրահի չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոնը 0,3 միավորով ավելի բարձր գնահատական է ստացել երկրորդ տեղը գրաված ուկրաինացի Նազար Չեպուրինից:
