Հակակոռուպցիոն կրթությունը կոռուպցիայի կանխարգելման գործընթացի կարևոր գործիքներից է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մշակել և իրականացրել է կրթական մի շարք ծրագրեր՝ տարբեր թիրախային խմբերի համար: Հակակոռուպցիոն կրթությունն ամրագրված է 2023-26 թվականների ռազմավարությամբ: Հանձնաժողովի կրթական ու վերապատրաստման ծրագրերին արդեն մասնակցել է ավելի քան 15 հազար քաղաքացի: