Բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել, ժամանակ է պետք, շատ բարդ խնդիրներ են: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ, երբ Բաքվի բանտում դեռ կան անազատության մեջ պահվող հայեր:
Անդրադառնալով խաղաղության գործընթացին՝ Էստոնիայի արտգործնախարարն այն գնահատեց որպես կարևոր առաջընթաց։
«Սա մեծ, հսկայական առաջխաղացում է հայ ժողովրդի և տարածաշրջանի համար: Այս խաղաղության ընթացքն իրական է և ընթացիկ. սա ապագա է կերտում հայ ժողովրդի համար: Ուստի խաղաղությունը նախապայման է հաջորդիվ բոլոր քայլերի համար՝ բարգավաճման, տնտեսական զարգացման հասնելու, հիմնարար ազատությունների համար: Սա հսկայական քայլ առաջ է, որ Հայաստանն արել է:
Բարդ է, շատ բարդ գործընթաց է, ուստի հուսամ, որ այն կհասնի իր ավարտին, և երկարաժամկետ ու արդարացի խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում»,- ասաց նա։