Հիդրոօդերևութաբանությանև մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հաղորդագրություն։ Հետազոտությունը ընդգրկում է մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-
Կենտրոնում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին,
-
Նոր Նորքում՝ չի գերազանցել,
-
Արաբկիրում՝ չի գերազանցել,
-
Շենգավիթում` չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-
Նոր Նորքում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին,
-
Կենտրոնում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 5-6-ը,
-
Շենգավիթում՝ ապրիլի 1-ին,
-
Արաբկիրում` չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։