Ապօրինաբար օտարված տարածքները վերադարձվում են պետությանը: Միայն Հեռուստաաշտարակին հարող տարածքում ընդհանուր 3.3 մլրդ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 7.5 հա 6 հողամաս ամրացվել է Շրջակա միջավայրի նախարարությանը: Այսպիսով՝ Նորքում կարող է հիմնվել 50 հեկտար անտառ, 250 հեկտար էլ Դալմայի տարածքում՝ մայրաքաղաքում լուծելով ֆունդամենտալ խնդիր:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։