ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը կբարձրացնի Դաղստանում արտակարգ իրավիճակի կարգավիճակը:
Հորդառատ անձրևները, որոնք սկսվել են մարտի 28-ին և շարունակվել են մինչև ապրիլի 5-ը, Դաղստանում հանգեցրել են լայնածավալ ջրհեղեղի: Ներկայումս տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրության ռեժիմ է մտցվել Մախաչկալայում և այլ շրջաններում:
Ադրբեջանում ևս տեղատարափ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների: Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է երեկ և գիշերային ժամերին տեղացած ինտենսիվ անձրևների հետևանքների վերացման աշխատանքները: Բաքվի մի շարք շրջաններում, Սումգայիթ քաղաքում, Ապշերոնի, Խիզինի, Շաբրանի և Խաչմազի շրջանների տարածքում իրականացվում են անվտանգության միջոցառումներ, այդ թվում՝ ջրի արտամղման աշխատանքներ: