Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ըստ ոստիկանության՝ հարձակվողներից երեքը վնասազերծվել են: Նրանցից երկուսը սպանվել են, մեկը՝ ձերբակալվել: Վիրավորվել է նաև երկու ոստիկան: Հաղորդվում է, որ երեք կասկածյալները փորձել են մտնել շենք, որի յոթերորդ հարկում Իսրայելի հյուպատոսությունն է: Jerusalem Post-ի աղբյուրները հայտնել են, որ հյուպատոսությունը փակվել է ավելի քան երկու տարի առաջ, և հրաձգության պահին այնտեղ աշխատակիցներ չեն եղել: Հարևանությամբ գործում են նաև թուրքական խոշոր բանկերի գրասենյակներ: Առայժմ պարզ չէ՝ արդյոք հենց հյուպատոսությո՞ւնն է եղել հարձակման թիրախը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան