ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները ապրիլի 3-6-ը բացահայտել են 257 հանցագործություն:
Մասնավորապես՝
-
57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
26 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
23 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
17-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
-
11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,
-
6 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
-
4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման,
-
3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
-
2-ական դեպք՝ բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքիրավչության:
Բացահայտվել են ավազակության, շորթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը-թփերը ապօրինի հատելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգման, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների և այլ արտադրանքի շրջանառության, վստահված գույքի հափշտակման, հարկերը տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, սուտ մատնության, սուտ ցուցմունք տալու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
-
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
1 դեպք՝ վրաերթի։
Հայտնաբերվել է 20 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։