Թռիչքի վեցերորդ օրը «Արտեմիս 2» առաքելության համար ամենակարևորն է լինելու։ «Օրիոն» տիեզերանավը մտել է Լուսնի «ազդեցության ոլորտ» և մի քանի ժամից կսկսի պտտվել դրա շուրջը: Տիեզերագնացները Երկրից կգտնվեն պատմության մեջ առավելագույնս հեռու, և նրանց հետ կապը կվերանա մոտ 40 րոպե: Այդ ընթացքում նրանք կուսումնասիրեն Լուսնի հակառակ կողմը։
Տիեզերագնացներն այս առաքելության ժամանակ պետք է ուսումնասիրեն ոչ միայն Լուսինը, այլև տիեզերանավի կենսապահովման համակարգի աշխատանքը։ «Սա տիեզերագնացների առաջին թռիչքն է այս տիեզերանավով, և հենց այդ տվյալներն են մեզ համար առավել կարևոր»,- CNN-ի հետ հարցազրույցում ընդգծել է NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը։
Տիեզերագնացները 50 տարվա ընթացքում առաջին անգամ կթռչեն Լուսնի շուրջը։ Թռիչքը կտևի մոտ վեց ժամ, և նրանք կանցկացնեն դիտարկումներ ինչպես անզեն աչքով, այնպես էլ ներկառուցված տեսախցիկներով։
Երբ «Օրիոնը» հայտնվի Լուսնի հակառակ կողմում, անձնակազմը մոտ 40 րոպե կմնա առանց Երկրի հետ կապի: Լուսնի մակերևույթը կարգելափակի ռադիոազդանշանները, որոնք անհրաժեշտ են Deep Space Network-ի միջոցով հաղորդակցվելու համար: