Իրանի հրթիռային կայանքների կեսը և հազարավոր անօդաչու թռչող սարքեր դեռևս գործում են՝ չնայած ԱՄՆ-Իսրայելի շարունակական հարվածներին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզությանը ծանոթ աղբյուրներին։
«Հետախուզության վերջին գնահատականների համաձայն՝ Իրանի հրթիռային կայանքների մոտավորապես կեսը դեռևս անվնաս է, հազարավոր կամիկաձե անօդաչու թռչող սարքեր՝ ԱԹՍ-ների ընդհանուր կարողությունների մոտավորապես 50%-ը, մնում են Իրանի զինանոցում՝ չնայած վերջին հինգ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռազմական թիրախների վրա կատարված ամենօրյա հարվածներին»,- նշում է հեռուստաալիքը։
CNN-ի աղբյուրի համաձայն՝ այդ բոլոր միջոցները «պատրաստ են քաոս առաջացնել ամբողջ տարածաշրջանում»: Վերջին օրերին հավաքագրված հետախուզական տվյալները վկայում են, որ Իրանի առափնյա պաշտպանության թևավոր հրթիռների մեծ մասը նույնպես չի վնասվել: Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այդ հրթիռները «թույլ են տալիս Իրանին սպառնալ նավարկությանը Հորմուզի նեղուցում»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով ռազմական գործողության մեկնարկից ի վեր «զգալիորեն կրճատվել են» Իրանի՝ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելու հնարավորությունները: