Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 3-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Կամարիս և Գեղաշեն բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։