«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Հայաստան» խմբակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Թադևոս Ավետիսյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք՝ Թադևոս Ավետիսյանը մարտի 26-ին ընտրվել էր Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նույն օրը Թադևոս Ավետիսյանը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու դիմում էր ներկայացրել: