Ժնևում աշխատանքային այցով գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 30-ին հանդիպումներ է ունեցել Փաստաբանների միջազգային ասոցացիայի մարդու իրավունքների ինստիտուտի (International Bar Association’s Human Rights Institute, IBAHRI), «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամի (Human Rights House Foundation) և Amnesty International կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարները:
Անահիտ Մանասյանը կարևորում է միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ՄԻՊ հաստատության աշխատանքը՝ ընդգծելով այս կազմակերպությունների առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի զարգացման տեսանկյունից։