Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նախարարը վերահաստատել է նախարարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև առկա համագործակցությունն արդարադատության ոլորտում։
Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության բարեփոխումների ընթացիկ և առաջիկա ծրագրերը՝
-
նոր Սահմանադրության մշակման գործընթաց,
-
արդարադատության ոլորտի թվայնացման բարեփոխումներ,
-
կոռուպցիայի դեմ պայքարի ամրապնդում,
-
մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների զարգացում,
-
քրեակատարողական համակարգի բարեփոխումներ։
Նախարարը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է մշակել արդարադատության ոլորտի համապարփակ ռազմավարություն, որը կնախանշի ոլորտի զարգացման առաջնահերթությունները:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Կատարը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու երկկողմ համագործակցությունը` արդարադատության ոլորտում։
Քննարկման փուլում են գտնվում երկկողմ հարաբերությունների խորացմանը միտված պայմանագրերը։
Դեսպանը նախարարին հրավիրել է Դոհա՝ նոր ձևաչափերով համագործակցություն սկսելու նպատակով։