• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ինչ է փոխվել նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգում
Իրավունք
16:3730 Մար, 2026

Ինչ է փոխվել նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգում

Պետական եկամուտնբերի կոմիտեն հիշեցնում է, որ թվային դրոշմավորման համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են համակարգի պարզեցմանն ու լավարկմանը, վերահսկողության բարձրացմանը և ապրանքների լիարժեք հետագծելիության ապահովմանը։ Նոր կարգավորումները վերաբերում են դրոշմավորման ծածկագրի արժեքի նվազեցմանը, առանձին հայաֆիկացման պիտակների փոխարեն՝ թվային դրոշմավորման համակարգում ներմուծվող ապրանքների հայերեն տեղեկատվության ներառմանը, հաշվարկային փաստաթղթերում հսկիչ (նույնականացման) նշանների տվյալների և ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ներառմանը։ Ի՞նչ է փոխվել գործնականում և ինչպե՞ս պետք է կազմակերպել մի շարք գործընթացներ․ եկեք հարցուպատասխանի միջոցով պատասխանենք տնտեսվարողներից առավել հաճախ հնչող թե՛ մեթոդական, թե՛ տեխնիկական հարցերին։

1․ Ո՞ր ապրանքախմբերի համար է պարտադիր հաշվարկային փաստաթղթում հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը ներառելու պահանջը

2026 թվականի հունվարի 1-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթում (հարկային հաշվում, ճշգրտող հարկային հաշվում, հաշիվ վավերագրում, ճշգրտող հաշիվ վավերագրում) պարտադիր է ներառել հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը։ Պահանջը վերաբերում է դրոշմավորման ենթակա հետևյալ ԱՏԳ ԱԱ դասակարգչի ծածկագրերին պատկանող ապրանքներին․ ծխախոտային արտադրանք՝ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000, ալկոհոլային ապրանքներ՝ 2204, 2205, 2206 00, 2207, 2208։ Կարևոր է իմանալ, որ պահանջը վերաբերում է այն ապրանքներին, որոնք դրոշմավորված են հսկիչ (նույնականացման) նշաններով, այլ ոչ թե ակցիզային դրոշմանիշերով։

2․ Ծխախոտից և ալկոհոլից բացի, արդյո՞ք այլ ապրանքների մատակարարման դեպքում ևս պարտադիր է հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը ներառել հաշվարկային փաստաթղթում

Ոչ, ծխախոտից և ալկոհոլից բացի այլ ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի մասին տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելը պարտադիր չէ, սակայն տնտեսվարողները, իրենց ցանկությամբ, այդ տեղեկությունը կարող են ներառել փաստաթղթում։

3․ Արտադրող, բայց ներմուծող չհանդիսացող կազմակերպության կողմից ալկոհոլի և ծխախոտի մատակարարման դեպքում արդյո՞ք պարտադիր է հաշվարկային փաստաթղթում ներառել հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը

Հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում պետք է ներառեն բոլոր այն հարկ վճարողները, որոնք ապրանքի մատակարարումն իրականացնում են հաշվարկային փաստաթղթերով (հարկային հաշիվ, ճշգրտող հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր, ճշգրտող հաշիվ վավերագիր)՝ անկախ նրանից հանդիսանում են արտադրող, թե ներմուծող կազմակերպություն։

4․ Ե՞րբ և ինչպե՞ս է հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը ներառվում հաշվարկային փաստաթղթում

Հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում տնտեսվարողները կարող են ներառել երկու տարբերակով․

  • հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ժամանակ՝ հարկային մարմնի Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգով (e-Invoicing)՝ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունն CSV ֆայլով ներբեռնման միջոցով,
  • կամ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի е-Mark invoice հավելվածով՝ հսկիչ (նույնականացման) նշանները սքանավորելու և հաշվարկային փաստաթղթին կցելու միջոցով, բայց ոչ ուշ, քան հաշվարկային փաստաթուղթն ստացողի կողմից ստորագրվելը

5․ Էլեկտրոնային հաշվարկային ո՞ր փաստաթղթերում պետք է ներառել հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը

Ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունները պարտադիր է ներառել հետևյալ փաստաթղթերում՝ ապրանքների մատակարարման հարկային հաշվում (այդ թվում՝ ճշգրտող), ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշվում (այդ թվում՝ ճշգրտող), ինչպես նաև ապրանքների մատակարարման հաշիվ վավերագրում (այդ թվում՝ ճշգրտող)։

6․ Արդյո՞ք բեռնագրում պետք է ներառել հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը

Ոչ, հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունն անհրաժեշտ է ներառել միայն հարկային հաշվում, հաշիվ վավերագրում և դրանց ճշգրտող տարբերակներում։

7․ Արդյո՞ք ճշգրտող հաշվում ևս պետք է ներառել հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը

Այո, հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունն անհրաժեշտ է ներառել ինչպես հարկային հաշվում և հաշիվ վավերագրում, այնպես էլ դրանց ճշգրտող տարբերակներում։ Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ եթե նախկինում հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել առանց հսկիչ (նույնականացման) նշանների ներառման, ապա ճշգրտող հաշվարկային փաստաթղթում հնարավոր չի լինի այն ներառել։

8․ Արդյո՞ք տարբեր ապրանքախմբերի հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունները հնարավոր է ներառել նույն հաշվում

Այո, նույն հաշվում հնարավոր է ներառել տարբեր ապրանքախմբերի հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունները։

9․Առավելագույնը որքա՞ն ծածկագիր կարելի է ներառել մեկ հաշվարկային փաստաթղթում
Համակարգը մեկ հաշվարկային փաստաթղթում թույլ է տալիս ներառել մինչև 3000 ծածկագիր։

10․ Եթե մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպությունը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքը վաճառում է մաս-մաս, ապա ինչպե՞ս պետք է այդ ապրանքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցի հարկային մարմնին

Եթե մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպությունը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքը վաճառում է մաս-մաս (օրինակ՝ կիլոգրամներով), ապա տնտեսվարողը պետք է մինչև ապրանքի վաճառքը E-mark receipt հավելվածի միջոցով սկանավորի տուփի վրա փակցված նույնականացման ծածկագիրը և այն դուրս բերի շրջանառությունից, որից հետո ապրանքը կարող է վաճառվել մաս-մաս (օրինակ՝ կիլոգրամներով)։

11․ Հանրային սննդի ոլորտի կազմակերպությունն ինչպե՞ս պետք է շրջանառությունից հանի հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքները

Հանրային սննդի, հյուրանոցային (այդ թվում՝ սենյակի մինի բարում գտնվող ապրանքների մասով) կամ ռեստորանային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքները շրջանառությունից հանում են E-mark receipt հավելվածի միջոցով։

12․ Եթե կազմակերպությունը ներքին սպառման համար հաշվարկային փաստաթղթով ձեռք է բերել հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքներ, արդյո՞ք պարտավոր է դրանք հանել շրջանառությունից

Այո, եթե կազմակերպությունը հաշվարկային փաստաթղթով ձեռք է բերել հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքներ, որոնք օգտագործելու է իր ներքին սպառման համար, ապա այդ ապրանքների ծածկագրերը պարտավոր է հանել շրջանառությունից։ Դա կարելի է իրականացնել երկու տարբերակով՝

  • E-mark receipt հավելվածով սկանավորել ծածկագիրը և դուրս բերել շրջանառությունից,
  • եթե հաշվարկային փաստաթղթում կցված են հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունները, ապա մինչև հաշվարկային փաստաթուղթ ստորագրելը (վավերացնելը) ստացող կողմը կարող է կատարել «Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» նշում և ստորագրելուց հետո հաշվարկային փաստաթղթում ներառված ապրանքների դրոշմավորման ծածկագրերը ստանում են «Շրջանառությունից հանված» կարգավիճակ։

11․ Եթե հաշվարկային փաստաթղթով մատակարարված դրոշմավորված ապրանքը վերջնական սպառման համար է, արդյո՞ք ստացողը պետք է հանի այն շրջանառությունից տեղեկատվական հավելվածի միջոցով

Եթե հաշվարկային փաստաթղթով մատակարարված դրոշմավորված ապրանքն ստացողի կողմից ենթակա է վերջնական սպառման, հաշվարկային փաստաթղթին կցված են հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունները և ստացողի կողմից հաշվարկային փաստաթուղթը ստորագրելիս կատարվել է «Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» նշումը, ապա ծածկագիրն ավտոմատ եղանակով դուրս է գալիս շրջանառությունից, ստացողը համարվում է վերջնական սպառող և որևէ գործողություն կատարելու կարիք չկա։

12․ Ինչպե՞ս Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ավելացնել օգտատեր

Հաշվարկային փաստաթղթերում նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն Ազգային օպերատորի բջջային հավելվածի միջոցով ներառելու նպատակով Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում անհրաժեշտ է լիազորի գրասենյակում ավելացնել նոր օգտատեր համապատասխան դերով՝ «Առաքիչ» և «Պահեստապետ»։ «Առաքիչ» դերն ունեցող աշխատակիցը կարող է իրականացնել՝ սևագիր հաշվարկային փաստաթղթի ստեղծում՝ այդ թվում ճշգրտող, ծածկագրերի ներառում փաստաթղթում, դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ծածկագրերի ավելացում և նոր ծածկագրերով փոխարինում։ «Պահեստապետ» դերն ունեցող աշխատակիցը կարող է իրականացնել՝ ստացված հաշվարկային փաստաթղթերում ներառված ծածկագրերի ստուգում, ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար նշման իրականացում և ստորագրում։

13․ Արդյո՞ք մեկ օգտատեր նույն սարքից կարող է մուտք գործել E-Mark Invoice հավելվածում մի քանի օգտահաշիվներով

Այո, մեկ սարքի միջոցով E-Mark Invoice հավելվածում հնարավոր է մուտք գործել մի քանի օգտահաշիվներով։

14․ Կարող է արդյո՞ք առաքիչը e-Mark Invoice հավելվածով դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ

Ոչ, առաքիչը e-Mark Invoice հավելվածի միջոցով միայն կարող է ստեղծել հաշվարկային փաստաթղթի սևագիր տարբերակ և ավելացնել և (կամ) փոխարինել ծածկագրեր՝ արդեն իսկ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում։

15․Ի՞նչ կարգավիճակով ծածկագրեր առաքիչը կարող է ներառել հաշվարկային փաստաթղթում

Հաշվարկային փաստաթղթում առաքիչը կարող է ներառել «Շրջանառության մեջ դրված», «Շրջանառության մեջ դրված՝ վերադարձված» և «Ագրեգացված» կարգավիճակներով ծածկագրեր, իսկ սխալ կարգավիճակով ծածկագիր կցելու դեպքում՝ համակարգը կցուցադրի նախազգուշացնող հաղորդագրություն։

16․ Կարող է արդյո՞ք առաքիչը փոփոխություններ կատարել, եթե մատակարարը հաշիվ է դուրս գրել

Այո, առաքիչը կարող է աշխատել հաշվարկային փաստաթղթի հետ, մասնավորապես, դուրս գրված հաշվարկային փաստաթղթում ավելացնել և խմբագրել ծածկագիր (եթե խմբագրվող ապրանքի GTIN-ը նույնն է), եթե չի կատարվել սեփականատիրոջ փոփոխություն, իսկ ծածկագրի սեփականության իրավունքի փոփոխություն տեղի չի ունենում, քանի դեռ.

  • դիմացի կողմը չի հաստատել հաշիվը,
  • չի լրացել սեփականության իրավունքի փոփոխման ինքնաշխատ ժամկետը,
  • պահեստապետը չի իրականացրել ստուգում։

17․ Ինչպե՞ս է հաշվարկային փաստաթղթում ներառված ծածկագրերի փոփոխման իրավասությունն անցնում ապրանքը ստացողին

Հաշվարկային փաստաթղթում ներառված հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն ինքնաշխատ անցնում է դրոշմավորված ապրանքներն ստացողին՝ ապրանքների մատակարարման օրվան հաջորդող օրվա ավարտին։ Սակայն իրավասությունը կարող է անցնել ավելի շուտ, եթե ստացողը մինչ այդ ժամկետը ստորագրում է հաշվարկային փաստաթուղթը (իրավասությունն անցնում է ստորագրման պահին) կամ ստացողը հավաստում է նույնականացման միջոցների տվյալների ստուգման մասին (իրավասությունն անցնում է հավաստման պահին)։ Նույնականացման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն անցնում է գնորդ կողմին, եթե ծածկագրերը հաշվին կցող կազմակերպությունը հանդիսանում է այդ ծածկագրերի սեփականատերը։ Հակառակ դեպքում ծածկագրի սեփականատիրոջ փոփոխություն դեռևս չի իրականացվում։

18․ Գնորդի կողմից հաշիվը ստորագրելուց հետո, արդյո՞ք համակարգում հնարավոր է խմբագրում և ծածկագրերի ուղղում իրականացնել

Հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի ավելացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ավելացվում են նոր ապրանք կամ ապրանքներ՝ ճշգրտող հաշիվ դուրս գրելու միջոցով։ Կարևոր է նշել, որ արդեն իսկ ներառված ծածկագրերը փոփոխման ենթակա չեն։ Մյուս բոլոր դեպքերում անհրաժեշտ է չեղարկել հաշվարկային փաստաթուղթը և դուրս գրել նոր հաշվարկային փաստաթուղթ։

19․ Եթե մատակարարը ծածկագրերի սեփականատերը չէ, կարող է արդյո՞ք դրանք ներառել հաշվարկային փաստաթղթում

Ներկայում համակարգը հնարավորություն է տալիս կցել ծածկագրեր՝ չհանդիսանալով դրանց սեփականատերը։

20․ Արդյո՞ք E-Mark Invoice հավելվածում պահեստապետն առանց ծածկագրերը ստուգելու կարող է ստորագրել հաշիվը

Այո, պահեստապետն առանց ապրանքների դրոշմավորման ծածկագրերը ստուգելու կարող է ստորագրել հաշիվը, քանի որ E-Mark Invoice բջջային հավելավածն առաջարկում է երկու տարբերակ՝ ստուգել ծածկագրերը կամ անմիջապես ստորագրել հաշիվը։ Չստուգված, սակայն ստորագրված հաշվի ծածկագրերը ձեռք են բերում «Չստուգված, սեփականատերը փոխված» կարգավիճակ։

21․Արդյո՞ք ընդունող կողմին անհրաժեշտ է ունենալ mID նույնականացում

Եթե պահեստապետը պետք է ստորագրի հաշիվը, ապա անհրաժեշտ է ունենալ mID նույնականացում։ Իսկ եթե նրան տրված է միայն ապրանքների դրոշմավորման ծածկագրերի ստուգման իրավունք, ապա mID չի պահանջվում։ Միաժամանակ, կարևոր է հիշել, որ թե՛ ստուգման, թե՛ ստորագրման դեպքում սեփականատիրոջ փոփոխությունն իրականացվում է ինքնաշխատ։

22․ Ինչպե՞ս է իրականացվում նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի դուրսգրումը

«Նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի դուրսգրումն իրականացնելու համար ծածկագրի սեփականատեր հանդիսացող հարկ վճարողի կողմից Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական  համակարգի (ԱԴԱՏՀ) կամ «E-mark Businnes» հավելվածի միջոցով պետք է ներկայացնել նույնականացման ծածկագիրը խոտանելու վերաբերյալ հաշվետվություն։»

23․ Պատասխանատվության ի՞նչ միջոցներ են սահմանված նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու դեպքում

ՀՀ հարկային օրենսգրքի 416.1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր նույնականացման միջոցի վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու կամ սխալ փոխանցելու համար սահմանվում է 30 000 դրամ տուգանք։

24․ Ո՞ր դեպքում է պարտադիր հաշվարկային փաստաթղթում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելու պահանջը

2026 թվականի հունվարի 1-ից հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելու պահանջը պարտադիր է ապրանքների մատակարարման կամ տեղափոխման բոլոր գործարքների (բացառությամբ՝ անշարժ գույքի, հիմնական միջոց համարվող շարժական գույքի և ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների) դեպքում։

25․ Արդյո՞ք ապրանքի տեղափոխության բեռնագրում պետք է ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Այո, ապրանքներ տեղափոխելիս (բացառությամբ՝ անշարժ գույքի, հիմնական միջոց համարվող շարժական գույքի և ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների) բեռնագրում պարտադիր է ներառել տեղափոխվող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։

26․Արդյո՞ք մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը դուրս գրված ապրանքների մատակարարման հաշվարկային փաստաթղթի ճշգրտման դեպքում պետք է ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Եթե կազմակերպությանն անհրաժեշտ է ճշգրտել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը մատակարարված ապրանքների մասով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը, ապա ճշգրտվող փաստաթղթում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու պահանջը պարտադիր չէ։

27․Արդյո՞ք հիմնական միջոց հանդիսացող անշարժ գույքի տեղափոխման բեռնագրում պետք է ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Ոչ, անշարժ գույքի, հիմնական միջոց համարվող շարժական գույքի և ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների տեղափոխման դեպքում բեռնագրում ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու անհրաժեշտություն չկա։

28․ Ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթղթում արդյո՞ք կազմակերպությունը պետք է ներառի ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Ոչ, ԱՏԳ ԱԱ ծածկագրերն անհրաժեշտ է ներառել միայն ապրանքների մատակարարման համար դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում։

29․ Արտադրող, բայց ներմուծող չհանդիսացող կազմակերպության կողմից ապրանքների մատակարարման կամ տեղափոխման դեպքում արդյո՞ք պարտադիր է հաշվարկային փաստաթղթերում ներառել ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Այո՛, բոլոր տնտեսվարող սուբյեկտները ԱՏԳ ԱԱ ծածկագրերը (բացառությամբ՝ անշարժ գույքի և Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների) պետք է ներառեն ինչպես ապրանքների մատակարարման համար դուրս գրվող հարկային հաշվում, հաշիվ վավերագրում և դրանք ճշգրտող հաշվարկային փաստաթղթերում, այնպես էլ ապրանքների տեղափոխման դեպքում դուրս գրվող բեռնագրում (բացառությամբ՝ անշարժ գույքի, հիմնական միջոց համարվող շարժական գույքի և Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների)։

30․ Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը չներառելու համար

Հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը չներառելու համար սահմանված է պատասխանատվություն ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածով։

Դիտումների քանակ45
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026
  • Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար 22:2909 Սեպ, 2026
  • COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան 22:1309 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0109 Սեպ, 2026
  • Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին 21:4809 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026
  • Ձեռագործ աշխատանքներ՝ քարից. սիրիահայ հայրենադարձի բիզնեսը 20:4109 Սեպ, 2026
  • Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով 20:3609 Սեպ, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:3009 Սեպ, 2026
  • Կրկին կեղծ գովազդներ՝ «Լուրերի» մեկնաբանների տեսքով ու ձայնով. տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն 20:2409 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը 20:1909 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 9. 2026 19:2109 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews 19:1309 Սեպ, 2026
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կեղծ գովազդներ՝ հայտնի դեմքերի անունից. AI-ով փոխել են նրանց խոսքն ու ձայնը 19:0009 Սեպ, 2026
  • Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին 18:4909 Սեպ, 2026
  • Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին 18:4809 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը 18:4109 Սեպ, 2026
  • ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը 18:3309 Սեպ, 2026
  • «Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 18:2809 Սեպ, 2026
  • Հայ-վրացական գիտական շփումներ՝ Երևանում 18:2109 Սեպ, 2026
  • Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել 18:1409 Սեպ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին և տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ 18:0609 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ 17:5909 Սեպ, 2026
  • 300 մեքենա աղբ է դուրս բերվել. Հրազդան համայնքին վերադարձված այգում կրթական-ժամանցային գոտի է բացվել 17:5209 Սեպ, 2026
  • Առաջարկվում է ձևավորել նոր Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ 17:4509 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն 17:3609 Սեպ, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը 17:2809 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է 17:2109 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 17:1409 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը 17:0409 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Բայրամով 17:0009 Սեպ, 2026
  • Մանկապարտեզն օտարել է կադաստրայինից 7 անգամ ցածր գնով. մեղադրվում է Պտղնիի նախկին համայնքապետը 16:5109 Սեպ, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 16:4509 Սեպ, 2026
  • ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը 16:3409 Սեպ, 2026
  • Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ 16:2209 Սեպ, 2026
  • Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել 16:1209 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:0109 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3409 Սեպ, 2026
  • Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2109 Սեպ, 2026
  • Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից 15:1309 Սեպ, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 15:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչ կոնկրետ արդյունք են տալիս անակնկալ այցերը զորամասեր. Պապիկյանը պարզաբանել է 15:0009 Սեպ, 2026
  • Ռուբիոն հնարավոր է համարել ուկրաինական կարգավորման հետագա նախաձեռնությունների մշակումը 14:5809 Սեպ, 2026
  • Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:4609 Սեպ, 2026
  • Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու 14:3709 Սեպ, 2026
  • Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:2609 Սեպ, 2026
  • ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին 14:1509 Սեպ, 2026
  • Օդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:0609 Սեպ, 2026
  • Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը 13:5809 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:4909 Սեպ, 2026
  • ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը 13:4009 Սեպ, 2026
  • Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից 13:2909 Սեպ, 2026
  • Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից 13:2009 Սեպ, 2026
  • ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում 13:1409 Սեպ, 2026
  • Թեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Պապիկյան 13:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Փարիզում կմասնակցի միջազգային տիեզերական գագաթնաժողովին | 09.09.2026 13:0009 Սեպ, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացը 12:5909 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին 12:4809 Սեպ, 2026
  • Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 12:3209 Սեպ, 2026
  • Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը 12:2409 Սեպ, 2026
  • Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:1109 Սեպ, 2026
  • Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն 12:0009 Սեպ, 2026
  • ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:4809 Սեպ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել 11:4609 Սեպ, 2026
  • Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները 11:3709 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը 11:2709 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ 11:1409 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:0709 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում 10:5609 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ 10:4309 Սեպ, 2026
  • Կիևում հավերժացրել են Հայկական թաղամասի և հնագույն եկեղեցու հիշատակը 10:3609 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է իրանական նավթատար նավերի, Թեհրանը ռմբակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան 10:2209 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՆԳՆ կրթահամալիրում արմատական բարեփոխումներ կլինեն. նախարար | 09.09.2026 10:0009 Սեպ, 2026
  • Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում 09:3309 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:2909 Սեպ, 2026
  • 46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ 09:1609 Սեպ, 2026
  • Մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան 09:0509 Սեպ, 2026
  • Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ վարչապետ 08:5609 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա 08:4909 Սեպ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:4309 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015