Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Արմենպրես գործակալության ուղիղ եթերում կկայանա 9-րդ դասարանի ավարտական քննությունը էսսեի ձևաչափով անցկացնելու վերաբերյալ վեբինար հարցուպատասխան, որի ընթացքում կպարզաբանվեն նախապես ստացված, ինչպես նաև ուղիղ եթերի ընթացքում ներկայացված հարցերը։
Վեբինարի բանախոսներն են՝
-
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,
-
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը,
-
ԿԶՆԱԿ տնօրեն Ժաննա Հարությունյանը,
-
ԿԶՆԱԿ հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը:
Վեբինարի ուղիղ եթերին հնարավոր է հետևել ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև Արմենպրես գործակալության Յութուբի հարթակում։