ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպան Ալ-Սուլայթինին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների միջև կապերի առավել զարգացմանը:
Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
