ՆԱՏՕ-ի ուժերը երկուշաբթի Թուրքիայի երկնքում խոցել են իրանական հրթիռ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Իրանից արձակված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Թուրքիայի օդային տարածքում Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից»,- լրատվամիջոցները մեջբերում են Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը։
Հաղորդագրություններում ընդգծվում է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր Թուրքիայի երկնքում խոցվել է արդեն չորս իրանական հրթիռ։