Մարտի 30-ին՝ ժամը 08:54-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Երասխ բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին՝ Երասխ բնակավայրի վարչական տարածքում, HOWO մակնիշի բեռնատարը կողաշրջվել է Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա, այնուհետև բախվել մոտակայքում գտնվող չորս տրանսպորտային միջոցի։
Փրկարարները հոսանքազրկել են HOWO մակնիշի բեռնատարը, ուղղել, սահմանազատել տարածքը, Nissan մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
