Այս ամռանից զբոսաշրջային ծառայություն մատուցողները, զբոսավարները, հյուրանոցատերերը, ուղեկցորդները պարտավոր կլինեն պետությանը ծանուցել իրենց գործունեության մասին:
Սա նշանակում է, որ նրանք ավելի պարտավորված կլինեն տարբեր հարթակներում չներկայացնել սխալ տեղեկություններ, ապահովել բարձր որակ:
Առանց ծանուցման գործունեություն իրականացնողները քրեական պատասխանատվության կենթարկվեն: Կգործի նաև բալային համակարգ. որևէ խնդրի արձանագրման դեպքում բալ կպահվի:
Նորամուծության վերաբերյալ կարծիքները տարբեր են. զբոսավարները հիմնականում կարծում են, որ սա լրացուցիչ ծախսի ավելացում է իրենց համար:
Հակառակ տեսակետի հեղինակներն էլ համարում են, որ հավասարություն կստեղծվի հարկային դաշտից դուրս և հարկվող զբոսավարների և տուրիստականների միջև:
Տուրիզմի միացյալ ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ սկզբի համար ճիշտ կլիներ ծրագիրը իրականացնել պիլոտային կերպով, հաջողելու դեպքում՝ շարունակել:
Ըստ նրա՝ անկախ ամեն ինչից, պետք է այնպես անել, որ զբոսաշրջիկների հոսքը շարունակվի:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան