Հայաստանում հաճախակի են դարձել խորհրդարանի ընտրության ընդառաջ անցկացվող սոցիոլոգիական հարցումները: Քաղաքական որոշ ուժեր դրանք անցկացնում են իրենց ձևով՝ չբավարարվելով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների արձանագրած տվյալներով: Փորձագետների կարծիքով՝ հայաստանյան իրականությունում պատվերով սոց-հարցումների մշակույթը ներդրվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք: Ըստ փորձագետների, ընդդիմության վարքագիծը պատճառներ ունի, խորհրդարան մտնելու նրանց հնարավորությունները շատ չեն և սոցհարցումներով ուզում են ցույց տալ, որ հենց իրենք են առաջատարը:
Քաղաքագետները մեկ այլ խորամանկություն էլ են տեսնում ընդդիմադիրների անցկացրած սոցհարցումներում, նրանք թվերը ուռճացնում են, որպեսզի ընտրությունից հետո հայտարարեն, որ իշխանությունը գողացել է իրենց քվեն, որը նրանք պետք է ստանային ըստ իրենց ունեցած սոցիոլոգիական տվյալների:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի տեսանյութում։