Մարտի 27-28-ը Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել քարաթափումների վերաբերյալ՝ հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Տաթև-Լծեն ավտոճանապարհի 15-րդ կմ-ին, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (երթևեկությունը դարձել է միակողմանի) և Հալիձորից «Սատանի կամուրջ» տանող ճանապարհահատվածում (փակվել է)։
Փրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ նշված հատվածներում, իրավիճակից ելնելով, իրականացրել են սահմանազատման և քարերի հեռացման աշխատանքներ։
Երթևեկությունը վերականգնվել է։