Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Աբու Դաբի: Ուկրաինայի նախագահին ընդունել է շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը:
Կողմերը համաձայնության են եկել անվտանգության և պաշտպանության ոլորտում գործակցության, ներդրումների, համատեղ արտադրության, կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության համակարգերի արդիականացման և այլ հարցերի շուրջ: Քննարկվել են ԱՄԷ-ում և տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, Հորմուզի նեղուցի շրջափակումը:
Ավելի վաղ Զելենսկին մեկնել էր Էր Ռիադ: Այցի շրջանակում Ուկրաինան և Սաուդյան Արաբիան պաշտպանական գործակցության համաձայնագիր են ստորագրել: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ փաստաթուղթը հիմք է ստեղծում հետագա պայմանագրերի, տեխնոլոգիական գործակցության և ներդրումների համար։
«Պատրաստ ենք կիսվել մեր փորձով և համակարգերով Սաուդյան Արաբիայի հետ և աշխատել՝ ամրապնդելու տարածաշրջանային անվտանգությունը»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը:
Նրա խոսքով՝ Կիևը կարող է օգնել Էր Ռիադին՝ պաշտպանվել իրանական ԱԹՍ-ներից և հրթիռներից, իսկ Սաուդյան Արաբիան ունի այն, ինչով հետաքրքրված է Կիևը։