Այս գիշեր Իրանի ողջ տարածքում հզոր պայթյուններ են որոտացել: Հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին, Շիրազին, Քերմանշահին, Բուշերին և ալ տարածքների: Իրանական լրատվամիջոցների տվյալով՝ Թեհրանում պայթյուններ են լսվել Մեհրաբադ օդանավակայանի շրջակայքում և մի շարք բնակելի թաղամասերում:
Իսրայելի ուղղությամբ ևս հարվածներ են եղել: ՑԱՀԱԼ-ը հայտնել է Եմենի կողմից իր ուղղությամբ արձակված հրթիռի մասին:
Հաղորդվում են հարվածների մասին Սաուդյան Արաբիայում, Բահրենում, Օմանում, ԱՄԷ-ում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում: