Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել է աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինն արձանագրել են այս նշանակալի հաջողությունը՝ բարձր մակարդակով։ Այդ մասին հայտնում է ՀՀ գեղասահքի ֆեդերացիան:
Այս արդյունքով նրանք ճանապարհ բացեցին հաջորդ Աշխարհի առաջնությունում ևս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաև նվաճեցին մեծահասակների Աշխարհի գավաթի (Գրան պրի) երկու ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն Միջազգային սահքի միության (ISU) կողմից։
Տեսանյութը՝ ստորև: