Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չի խզվել, իր խոսքով, «պատերազմ-հրադադար-պատերազմ» շրջանը:
X-ի իր էջում «Իրանի հերոսական ազգին» ուղղված գրառման մեջ Ղալիբաֆը նշել է, որ վերջին 25 գիշերվա ընթացքում բնակչության մոբիլիզացիան և զոհերն Իրանի զինված ուժերում ստեղծել են, նրա խոսքով՝ «պատմական հաղթանակի» համար պայմաններ։
«Ոչ ոք չի կարող վերջնագրեր ներկայացնել Իրանին կամ իրանցի ժողովրդին»,- գրել է նա։
Ղալիբաֆը հավելել է, որ Իրանի ուժերը չեն կորցնի պատերազմի ստեղծած հնարավորությունը և կշարունակեն պայքարը մինչև «լիակատար հաղթանակ» ու «պատերազմ-հրադադար-պատերազմ» շրջանի ավարտը։