Հայաստանի և Ղարաբաղի էլիտան 30 տարի Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում, հայտարարել է վարչապետը օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ:
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին: Պետության ղեկավարը նաև մատնանշել է, որ ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերն առաջարկում են վերանայել խաղաղության տրամաբանությունը: Փաշինյանի բնորոշմամբ՝ նրանք այդպիսով ոտք են դնում պատերազմի ճանապարհին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան