Օդային տագնապ է կրկին հնչել Թել Ավիվում, երբ Իսրայելի բանակը հայտնել է Իրանից հրթիռների արձակումների մասին։
Երկնքում լսվել են պայթյուններ, որոնք, ենթադրաբար, կապված են հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի հետ` հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Հրթիռների ընկնելու կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։
Սա Իրանի արդեն հինգերորդ հրթիռային հարձակումն է Իսրայելի դեմ կիրակի օրվա ընթացքում:
Հրթիռային հարձակումների ազդարարման իսրայելական համակարգի տվյալներով՝ տագնապի ազդանշանը հնչել է երկրի կենտրոնական հատվածի տասնյակ քաղաքներում։