Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի էներգետիկ օբյեկտներին՝ որպես պատասխան ԱՄՆ-ի նմանատիպ գործողությունների` հաղորդել է Reuters գործակալությունը։
«Եթե հարձակումներ իրականացվեն Իրանի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքի դեմ, տարածաշրջանում ԱՄՆ-ին պատկանող ողջ էներգետիկ ենթակառուցվածքը կդառնա թիրախ»,- ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի Միացյալ հրամանատարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը, ապա «ամերիկացի զինվորականները կոչնչացնեն Իրանի բոլոր էլեկտրակայանները»։
Ինչպես հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, այդ նեղուցով երթևեկությունը փակ է միայն ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների լցանավերի ու նավերի համար, մինչդեռ մյուսները կարող են ազատորեն անցնել։