Այս շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակի և ամերիկյան զինվորականների կողմից Իրանին և նրա կրիտիկական ենթակառուցվածքներին հասցվող հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կմեծանա՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:
Ռազմական ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Իսրայել Կացը նշել է, որ Թել Ավիվը վճռական է՝ շարունակելու գլխավորել Իրանի դեմ հարձակումը, գլխատել հրամանատարներին և խափանել Թեհրանի ռազմավարական հնարավորությունները այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացվել տարածաշրջանում Իսրայելի անվտանգությանը և ԱՄՆ շահերին բոլոր սպառնալիքները: