Լրագրողները ճեպազրույցի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին, թե 2021 թվականից ի վեր Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքներում դիրքեր կառուցե՞լ է:
«Ոչ, չի կառուցել»,- նշեց Պապիկյանը:
Հարցին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոչ մի դիրք չկա՞, Պապիկյանը պատասխանեց. «Ոչ, հերքում եմ: Եվս մեկ անգամ հերքում եմ, Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, ես ձեզ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել»: