Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Իջևանի քաղաքային զբոսայգու հողատարածքների կապակցությամբ 2023-2025 թվականների ընթացքում 17 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու պահանջներով: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 16-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Վալանսի փողոցի թիվ 1/30 հասցեում գտնվող՝ 0.04 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հերթական հողամասը կվերադարձվի համայնքին: Հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 միլիոն 733 հազար դրամ է:
Հիշեցնենք, որ, մինչ այսօր Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու հետևյալ գույքերը՝
-
Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,
-
Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,
-
Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,
-
Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,
-
Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0.06 հա մակերեսով հողամասը,
-
Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,
-
Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
-
Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
-
Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
-
Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
-
Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասը,
-
Թատերական 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասը:
Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:
Նշենք նաև, որ վերոնշյալ 17 հայցադիմումներից ևս 3-ը բավարարվել են դատարանի կողմից: 3 վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Իջևան համայնքին կվերադարձվեն՝
-
Վալանսի 1/30 հասցեում գտնվող՝ 400 քմ մակերեսով հողամասը,
-
Թատերական 9 հասցեում գտնվող 208 քմ մակերեսով հողամասը,
-
Թատերական 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասը: