Հիբրիդային պատերազմն այն է, երբ վճարովի գործիքներով, ներառյալ՝ ԱԲ կիրառմամբ, գրվում է, որ ես Դուբայում տուն ունեմ, Ֆրանսիայում տուն ունեմ, Լոս Անջելեսում տուն ունեմ, որ իմ ընտանիքի անդամները տարբեր երկրներում բնակարաններ ունեն, բիզնեսներ ունեն, Հայաստանում բիզնեսներ ունեն, բնակարաններ ունեն, միլիոններ ունեն շվեյցարական բանկերում, որ մենք օրգաններ ենք վաճառում, որ մենք անչափահասների տարբեր սեռական շահագործման գործիքներ ենք կիրառում: Այդ ամեն ինչը հիբրիդային պատերազմ է, դա այլ անուն չունի: Այդ մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք համագործակցում ենք բոլոր այն գործընկերների հետ, որոնք ունեն հիբրիդային պատերազմի և, մասնավորապես, ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքներ»,- նշեց նա: