Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր՝ հետևելու դրանց ընթացքին:

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը, ներկա վիճակը։

ԿԳՄՍ նախարարը մեկ անգամ ևս շեշտել է աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այս հարցը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: