ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի տարածք հարձակման մասին Իրանից ստացված հաղորդագրության ֆոնին:
«Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին երեքշաբթի երեկոյան Բուշերի ատոմակայանին արկի հարվածի մասին։ Ատոմակայանի վնասների կամ անձնակազմի շրջանում զոհերի վերաբերյալ հաղորդագրություններ չեն ստացվել։ Գլխավոր տնօրեն Գրոսսին վերահաստատում է կոչը՝ հակամարտության ընթացքում առավելագույն զսպվածություն ցուցաբերել միջուկային վթարի ռիսկը կանխելու համար»,- հայտարարել է ԱԷՄԳ-ն սոցիալական ցանցերում։
Երեքշաբթի երեկոյան պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ «Ռոսատոմը» սկսել է Իրանի «Բուշեր» ատոմակայանից անձնակազմի տարհանման երրորդ փուլի նախապատրաստական աշխատանքը։ Ներկայումս ատոմակայանում մնում է «Ռոսատոմի» 480 աշխատակից։