Պատերազմը դադարեցնելու մասին խոսակցություններն անիմաստ են, քանի դեռ Իրանի վրա չհարձակվելու երաշխիքներ չկան՝ հայտարարել է Մասուդ Փեզեշիանը:
Իրանի նախագահը հայտարարել է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Թեհրանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած արտաքին ագրեսիայից:
Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը չէ հակամարտության նախաձեռնողը, սակայն պաշտպանությունը համարում է իր օրինական իրավունքը:
Իրանի նախագահը կոչ է արել դադարեցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների օգտագործումը Իրանի վրա հարձակումների համար: