Հայաստանի իշխանությունները այս դժվարին օրերին Իրանի կողքին են բոլոր առումներով. «Լուրերի» հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին: Նա անդրադարձել է նաև փախստականների տեղափոխման հարցին:
«Մենք շարունակական կապ ենք պահպանում Հայաստանի իշխանությունների հետ, որոնք ինչպես մարդասիրական աջակցություն են ցուցաբերել, այնպես էլ օգնել են քաղաքացիների փոխադրման հարցում։ Նաև քաղաքական ենք կապի մեջ, ներկայացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը այս ագրեսիվ գործողությունների և Իրանի ինքնապաշտպանության մասին։ Սահմանները նորմալ աշխատում են։ Հաշվի առնելով, որ թռիչքներ Իրանից չեն իրականանում, մեր ուղևորները գալիս են Հայաստան, Հայաստանի միջոցով մեկնում են այլ երկրներ»,- ասել է դեսպանը:
Մանրամասները՝ տեսանյութում: