2025թ-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում բնակվում է 195 հազար 263 հաշմանդամություն ունեցող անձ, առաջիկայում Մեծամորում նրանց համար կգործի Անկախ կյանքի կենտրոն, որն իբրև շարժում սկսվել է Միացյալ Նահանգներից, այնուհետև տարածվել աշխարհի տարբեր երկրներում: Մեր երկրում ապրող հաշմանդամություն ունեցող բոլոր խմբերը Անկախ կյանքի կենտրոնում իրենց համար կունենան եվրոպական ստանդարտներով կառուցված հարմարություններ:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան