Բնակապահովման պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի ևս 1420 ընտանիքի համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի խոսքով, 16 միլիոն դրամով տուն կառուցելու համար նախատեսված այս ծրագիրն այլևս չի վերաբերելու միայն սահմանամերձ բնակավայրերին: Ծրագիրը կվերաբացվի նաև այն բնակավայրերում, որտեղ կառավարությունը հիմնովին նոր դպրոցներ է կառուցում, բայց որոնք ունեն աշակերտների համալրվածության խնդիր:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան